Պատրիկ Ֆիորին France 3 հեռուստաալիքի եթերում կատարել է «Դլե Յաման» երգը (տեսանյութ)

21:35 • 01.11.16

Ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին ֆրանսիական France 3 հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Երգերի գաղտնի կյանքը» (La vie secrète des chansons) հաղորդման ժամանակ կատարել է «Դլե Յաման» ստեղծագործությունը: 

Ինչպես ներկայացնում է Horizon Weekly-ն` Ֆիորին երգը կատարել է ֆրանսահայ հանրահայտ ջազ-դաշնակահար Անդրե Մանուկյանի երաժշտության, ինչպես նաև դուդուկի մեղեդու ուղեկցությամբ:

Հաղորդմանը ներկա է գտնվել նաև ֆրանսիացի էստրադային երգչուհի Պատրիսիա Կաասը։


 

Պատրիկ Ֆիորին France 3 հեռուստաալիքի եթերում կատարել է «Դլե Յաման» երգը (տեսանյութ)